Քարանձավային Տուր

Երբևէ մտածե՞լ եք, թե որքան գեղեցիկ կարող է լինել լեռների երկիր Հայաստանը մեկ այլ ձևաչափում։ Եթե Էքստրիմի սիրահար եք, գեղեցիկի երկրպագու կամ խաղաղության և հանգստության սիրահար, ապա քարանձավային արշավը ձեզ համար է։ Կյանքում թեկուզ մեկ անգամ քարանձավային ճանապարհորդություն է պետք նախատեսել։ Միգուցե այդ մեկ անգամը կդառնա շարունակական, իսկ եթե ոչ՝ ապա միանշանակ կլինի հետաքրքիր փորձառություն, որի նմանը երբեք չեք ունեցել, նոր զգացողություններ, որոնք կարող են պատճառել միայն քարանձավները։ Ձեզ ենք առաջարկում Վայոց Ձոր մարզում քարանձավային երկու արշավ, որոնք բացառիկ են, գեղեցիկ ու հրաշագեղ։

Մոզրովի քարանձավ։ 700 մետր երկարությամբ քարանձավը բացվել է ավելի քան 30 տարի առաջ, 1980 թվականին՝ ճանապարհաշինական պայթեցումների ժամանակ։ Մոզրովն իր ներքին գեղեցկության և հարուստ երկրաբանական գոյացության շնորհիվ տեղ է գտել Եվրոպայի լավագույն քարանձավների ցանկում։ Տարատեսակ ստալակտիտներով ու ստալագմիտներով զարդարված քարանձավը կտարբերվի ձեր նախորդ ճանապարհորդություններից:

Արջերի քարանձավ։ Վայոց Ձորի մարզում Արփի գյուղից մոտավորապես 3 կմ հեռավորության վրա գտնվում է հայկական լեռնաշխարհի կարստային ամենամեծ քարանձավներից մեկը՝ Արջերի քարանձավը, որը հայտնաբերվել է որսորդների կողմից 1978 թվականին: Անվանումը կապված է սրահներից մեկում հայտնաբերված արջերի ոսկորների հետ: Քարանձավի ներսում բազմաթիվ դահլիճներ կան գեղեցիկ ու ազդեցիկ, եզակի ստալակտիտներով ու ստալագմիտներով։ Դահլիճներն իրար են միանում նեղ միջանցքներով, որոնցով հնարավոր է անցնել միայն սողալով։ Երկրի ընդերքում թաքնված են ստորգետնյա դղյակներ, այստեղ մուտք գործողը իսկապես կսկսի արժևորել բնությունը։ Տեղ-տեղ ստալակտիտներով զարդարված պատերը նման են հրաշագեղ նկարների։

Մեր արշավին միանում են տարբեր նախասիրություններ ունեցող անձինք, եթե դեռ վարանում եք, ապա կարդացեք lil.am ճանապարհորդական բլոգում մեր արկածների մասին հոդվածը, իսկ եթե ոչ՝ շտապեք ամրագրել և բացահայտել գետնի տակ թաքնված աշխարհը։

Քարանձավային Տուր

25000 AMD
  • Փոխադրում
  • Քարնաձավային արշավի պարագաներ (սաղավարտ, ձեռնոց,լապտեր)
  • Էքսկուրսավար

ԵՐԹՈՒՂԻ

  • Խումբը հանդիպում է Կալենցի 16/1 հասցեում գտնվող Գլայդ հոսթելում:
  • Վայոց Ձոր հասնելու տևողությունը մոտավորապես 2 ժամ է:

Առաջին վայրը ուր կայցելենք Նորավանքն է: 13-14-րդ դարերում կառուցված այս վանական համալիրը Վայոց Ձորի ամենանշանավոր հոգևոր կենտրոնն է:

Նախատեսվում է ճաշել հրաշագեղ բնության գրկում:

Եվ վերջապես 14:00-ին գնում ենք բացահայտելու քարանձավը: