ՋԻՊՆԻ ՏՈՒՐ

Ջիպնի տուր դեպի Երանոս լեռնագագաթ

Հայաստանում տարեցտարի  մեծ տարածում են գտնում ջիպային տուրերը, ինչո՞ւ, որովհետև առավել գեղատեսիլ զբոսաշրջային երթուղիները  գտնվում են անհասանելի վայրերում և այնտեղ կարող եք հասնել միայն հատուկ մեքենաներով։

11:00 – Ճանապարհորդության սկիզբ՝ Երևանից ուղևորվում ենք  դեպի Արարատի մարզի Դվին գյուղը:

12:00 – Ուղևորությունը կշարունակենք 4×4 լիաքարշակ ավտոմեքենայով։ Երանոս լեռնագագաթը բարձրանալու համար կանցնենք ուղղաձիգ ու բարձրաբերձ լանջերով՝ սուր զգացողություններ պարգևելով ադրենալինի սիրահարներին: Երանոս լեռնագագաթը նույնանուն լեռնաշղթայի ամենաբարձր կետն է, որտեղից բացվում է աննկարագրելի ու հիասքանչ տեսարան դեպի  Ազատի ջրամբար:  Լեռնագագթից՝ հայացքի առաջ կբացվեն Գեղամա, Արարատ և Արագած լեռների գագաթները:

14:00 – Ճաշ՝ բնության գրկում

15:00 — Տեսա/լուսանկարահանում

17:00 – Վերադարձ Երևան: Առավել ակտիվ և արկածախնդիր մասնակիցները վերադարձի ճանապարհին կարող են հեծանվավարել խորդուբորդ տեղանքով՝ բնության գեղեցիկ տեսարաններով։

Ջիպնի Տուր

9000 AMD
  • Փոխադրում
  • Այցելություն Երանոս լեռնագագաթ
  • Ճաշ՝ բնության գրկում
  • Հեծանվավարում լեռներում