ՍՆՈՈՒԿԱՅՏԻՆԳԻ ԴՊՐՈՑ

Սքայ Քլաբը հրավիրում է բոլորին սովորել սնոուկայտինգ: Դրա համար Ձեզ անհրաժեշտ է միայն ցանկություն: Եթե ունեք այն, ապա ձանձրալի ձմեռային օրերը կվերածվեն ադրենալինով լի արկածների:

Զգացեք ձգողանության ուժը, սովորեք կառավարել քամին ու ստացեք անհամեմատելի հույզերի փոթորիկ։ Այս սպորտաձևով կարող են զբաղվել ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկները, այլև՝ ակտիվ հանգիստ նախընտրողները։

Կայտբորդինգը կամ սնոուկայտինգը զարգացող սպորտաձև է, որը թույլ է տալիս, օգտագործելով կայտի ուժը, սահել ձյան կամ սառույցի վրա: Այն իրական բացահայտում կլինի Ձեզ համար: Սնոուկայտինգը Ձեզ թույլ կտա նվաճել ձնառատ դաշտերի և սառցապատ լճակների հսկայական տարածություններ: Նրանք ովքեր ցանկություն ունեն, սակայն սպորտաձևը նրանց համար նոր է, առաջարկում ենք անհատական ամբողջական դասընթաց։

Ուսուցման ընթացքում պարզ առաջադրանքներից աստիճանաբար անցում է կատարվում առավել բարդ խնդիրների: Դասընթացի հաջող ավարտից հետո Դուք կտիրապետեք կայտի կառավարման բոլոր հիմնական մեթոդներին, որոնք անհրաժեշտ են միայնակ սահքը անվտանգ դարձնելու համար:

Դասընթացի համար անհրաժեշտ սարքավորումները՝ լեռնադահուկային մարզահագուստ, դիմակ կամ ակնոց, պաշտպանիչներ(ծնկի բարձիկներ, արմունկային հատվածներ), սնոուբորդինգի համար նախատեսված կոշիկներ և սնոուբորդ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 1. Կայտի մեկնարկին պատրաստումը
  • 2. Սարքավորման և դրա անվտանգության համակարգի ուսումնասիրումը
  • 3. Քամու պատուհանի տեսությունը և կայտի կառավարման հիմունքները
  • 4. Կայտի կառավարման հմտությունների զարգացում
  • 5. Անվտանգության համակարգի ակտիվացումը
  • 6. Կայտի բարձրացումը և վայրէջքը
  • 7. Կայտը բարձրացնելիս և իջեցնելիս անհրաժեշտ անվտանգության կանոնները
  • 8. Սնոուբորդով մեկնարկի և շարժման տեսության ուսումնասիրումը
  • 9. Մեկնարկին նախապատրաստող վարժություններ
  • 10. Մեկնարկի դասընթաց
  • 11. Աջ և ձախ թեքումներով շարժման ուսուցում
  • 12. Արագության կառավարում
  • 13. Թեքման փոփոխություն
  • 14. Քամուն հակառակ քայլելու տեսությունը
  • 15. Անվտանգ վարքի կանոնների ուսուցում
  • 16. Անհամապատասխանությունների կանոնների ուսուցում

ՍՆՈՈՒԿԱՅՏԻՆԳ

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

23.000 ֏
  • Տևողությունը-1 ժամ
  • Բոլոր անհրաժեշտ սարքավորումների վարձակալություն
  • Արհեստավարժ հրահանգիչ

ՍՆՈՈՒԿԱՅՏԻՆԳԻ ԴՊՐՈՑ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

125.000 ֏
  • Տևողությունը-6 ժամ
  • Բոլոր անհրաժեշտ սարքավորումների վարձակալություն
  • Արհեստավարժ հրահանգիչ