ՊԱՐԱՊԼԱՆԵՐԱՅԻՆ ՏՈՒՐԵՐ

Հայաստանը պարագլայդինգ նախընտրողների համար ուղղակի դրախտային երկիր է,  այստեղ եղանակը գրեթե 300 օր արևային է, երկիրը՝ լեռնային, տեսարանները՝ բացառիկ և չկրկնվող, իսկ կլիմայի բազմազանությունը թույլ կտա  եղանակային անհարմարավետությունը լուծել՝ միայն թռիչքի վայրը փոխելով։

Թռչելով Հայաստանի լեռներում, դուք հազվագյուտ հնարավորություն կունենաք ըմբոշխնելու այն  բարձրություններն ու գողտրիկ վայրերը, որոնք  դեռևս հեռու  և անհասանելի են զբոսաշրջիկների համար։ 

Անտառածածկ լեռներ, անթափանց ժայռեր, զարմանալի ջրվեժներ և անվերջ տարածվող բնության բազմաթիվ երանգներ, նույնիսկ ամենափորձառու ճանապարհորդը  չի կարող դիմանալ նման տեսարանի։

Դուք  որոշեք ճանապարհորդության ժամանակացույցը, իսկ  մենք  կապահովենք, որ դուք գտնվեք ճիշտ վայրում ճիշտ ժամանակին։ Հաշվի առնելով  թռիչքային ձեր փորձառությունը և հմտությունը, մեր թիմի անդամները ուշադիր կլինեն, որպեսզի դուք ունենաք սահուն և առանց խափանման թռիչքներ,  քանի որ մեզանից  մեկը կուղեկցի ձեզ,  ձեր իսկ թռիչքից հետո։

Մենք հոգ կտանենք, որ դուք տրվեք  ճանապարհորդության վայելքներին, իսկ մենք կկազմակերպենք ձեր հանգիստը մանրակրկիտ՝ ժամանումից մինչև մեկնում, կեցությունից մինչև ուղեկցորդ։

Բարի գալուստ Հայաստան, որտեղ  մինչև ժամանելը դուք  հյուր եք, իսկ Հայատանում՝ մեր մեծ ընտանիքի անդամը։

ԿԱՐԾԻՔՆԵՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Alex Kuzmitskiy

Alexey Tarasov

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ

ՍԿՍԵՔ ՀԵՆՑ ՀԻՄԱ!

Տուրերի վերաբերյալ տեղեկանալու համար կապվեք մեզ հետ: