ՊԱՐԱՊԼԱՆԵՐԱՅԻՆ ԴՊՐՈՑ
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ
SKY CLUB-ի դասընթացների միջոցով պարագլայդինգ սովորելը դյուրին է և ուրախ: Դասընթացը նախատեսված է սկսնակների համար և որակավորում ստանալու առաջին քայլն է (Միջազգային սերտիֆիկացման II-րդ մակարդակ):
Դասընթացի շրջանակում՝ փորձառու օդաչուները կսովորեցնեն անվտանգ թռիչքի և վայրէջքի համար անհրաժեշտ և կարևորագույն հմտություններ: Մի քանի պարապմունքից հետո՝ դուք կկարողանաք միանգամայն միայնակ անցնել թռիչքների, իսկ դասընթացի ավարտին միայնակ կկարողանաք իրականացնել երկարատև թռիչքներ՝ օդում բազմաթիվ և բազմատեսակ հնարքներ իրականացնելով։
ՕԴԱՉՈՒԻ ԴԱՍԸՆԹԱՑ
390000
֏
-
Տևողությունը՝ 10 - 16 օր (կախված եղանակային պայմաններից)
-
Պարապլանային իրերի 10-օրյա վարձույթ և ծանոթացում
-
Տեսական և գործնական (թռիչքներ) դասընթացներ
-
Պարապլանային մեկ թռիչք՝ հրահանգչի հետ
-
Ազգային պարագլայդինգի հավաստագիր
-
2-4 անդամից բաղկացած խմբեր
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում պարագլայդինգ սովորելը հնարավորություն է տալիս օգտվել հիանալի եղանակային պայմաններից և բարձր լեռներից, ինչի շնորհիվ էլ երաշխավորված է, որ կկարողանաք ավարտել դասընթացը 2 շաբաթում:

Չափազանց հետաքրքիր և ուրախ դասընթացների շարք է սպասվում, շնորհիվ տեսական և գործնական աշխատանքների: Հաշված օրերի ընթացքում ձեզ կսովորեցնեն անվտանգ օդ բարձրանալ, որից հետո կանցնեք գործնական պարապմունքին:

Հավաստագրված պարագլայդեր դառնալու համար անհրաժեշտ է ավարտել 16-օրյա դասընթացը։ Դա պարագլայդինգ սովորելու , ինչպես նաև միայնակ թռչելու որակավորում ստանալու ամենաարագ և ամենադյուրին տարբերակն է: