Զիփլայն Արկածային Տուր
5 տարբեր երկարություն ունեցող զիփլայններ…գեղեցիկ բնաշխարհ, զարմանահրաշ միջավայր… և այս ամենը կարող եք գտնել Հայաստանի հյուսիսում ամբողջ տարվա ընթացքում: Այստեղ, իրեն հերոս կարող է զգալ ցանկացած ոք, ամենևին կապ չունի էքստրիմում սկսնակ եք, սիրահար թե պրոֆեսիոնալ, տարբեր դժվարություններով համեմված ժամանցի տեսակները հասանելի են բոլորին: Մնում է ընտրել` որից սկսել։
Սա այն է ինչ անհրաժեշտ է Ձեզ!
Զիփլայնինգից հետո Ձեզ հոգնա՞ծ եք զգում: Հոգ չէ: Կարող եք վայելել Ձեր հանգիստը ձիավարելով և հիանալով շրջապատող բնությամբ: Ավելի ակտիվ և էքստրեմալ ժամանցի երկրպագուները կարող են փորձել նաև պարապլանային թռիչքներ հրահանգչի հետ և ժայռամագլցում: Այստեղ անցկացված մեկ ամբողջ օրը Ձեզ կպարգևի խենթ և հիշարժան էմոցիաներ:
ԱՐԿԱԾԱՅԻՆ ՏՈՒՐ
- 5 տարբեր զիփլայններ
- Ձիավարություն
- Ժայռամագլցում