տուրեր օդաչուների համար
ԹՌԻՉՔ ՀՐԱՀԱՆԳՉԻ ՀԵՏ
ՊԱՐԱՊԼԱՆԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐ
ԹՌԻՉՔ ՀՐԱՀԱՆԳՉԻ ՀԵՏ
Previous slide
Next slide

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ ԱՐԿԱԾՆԵՐԻՆ

ՃԱԽՐԵ՛Ք ՄԵԶ ՀԵՏ

Paragliding in Armenia – SKY CLUB-ը պարապլաներային թռիչքների առաջատար փորձագետն է Հայաստանում: Բարձր որակավորում ունեցող արհեստավարժ օդաչուների մեր թիմը կդարձի Ձեր արկածներն անմոռանալի:

Անկախ նրանից Դուք միայնակ ճանապարհորդ եք, ընտանիք թե՞ ընկերություն մենք անհամերությամբ սպասում ենք արկածների հանդեպ մեր սերը Ձեզ հետ կիսելուն:

Պարապլաներային թռիչքները հրահանգչի հետ պարագլայդինգի ողջ զվարճանքը զգալու հիանալի եղանակ են, քանի որ հնարավորություն են տալիս թռչել առանց նախապես սովորելու թե ինչպես ինքներդ գործարկեք կամ կառավարեք պարապլանը: Մեր փորձառու օդաչուն հոգ կտանի պարապլանի գործարկման, թռիչքի և վայրէջքի համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Պարապլանով թռչելու համար անհրաժեշտ է նախնական ամրագրում իրականացնել: Օդաչուն, նախապես ստուգելով եղանակային պայմանները, Ձեզ կառաջարկի թռիչքի համար հնարավոր մոտակա օրը, ժամը և վայրը: Թռիչքային օրը սկսվում է նախապես որոշված ժամին օդաչուի հետ հանդիպմամբ  ք. Երևան, Կալենց փ., 16/1 հասցեում գտնվող SKYCLUB ակումբի գրասենյակում:

Այնուհետև մասնակիցների  հետ միասին SKYCLUB հարմարավետ տրանսպորտով կուղևորվենք թռիչքի վայր (Ապարան, Սևանա լիճ, Բուժական,Հատիս լեռ, Դիլիջան), որը գտնվում է ծովի մակարդակից 2000-2800 մետր բարձրության վրա: Արդեն իսկ թռիչքի վայրում օդաչուն կպատրաստի և կհրահանգի բոլորին մասնակիցներին թռիչքի վերաբերյալ:  Թռիչքների ավարտից հետո  մասնակիցները կվերադառնան գրասենյակ:

Հիանալի եղանակային պայմաններ - 300 արևային օր տարվա ընթացքում

Լեռնային տարածք զարգացած ճանապարհային ենթակառուցվածքներով

Վայրէջքի համար ապահով վայրեր

Զարգացող սպորտաձև Հայաստանում: Բազմաթիվ վայրեր, որտեղ ոչ ոք երբևէ չի թռչել:

Բազմաթիվ թռիչքի վայրեր, թռիչքի համար անվտանգ լեռներ

Տպավորիչ թռիչքներ, լանդշաֆտների բազմազանություն

ՃԱԽՐԵԼՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆ

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Սքայ Քլաբ Արմենիա ընկերությունը 2009 թվականից ի վեր զբաղվում է արկածային տուրիզմով: Մենք իրականացնում ենք երկու տեսակի պարապլաներային թռիչքներ՝ շարժիչով և առանց շարժիչի: Թռիչքներ կատարվում են տարվա բոլոր եղանակներին: Նշված ժամանակահատվածում իրականացվել է ավելի քան 10000 թռիչք:

Բոլոր թռիչքները ապահովագրված են լավագույն ապահովագրական ընկերության կողմից: Մեր օդաչուները հավաստագրված են և ունեն երկար տարիների փորձ տվյալ ոլորտում:

ԱՄՐԱԳՐԵ՛Ք ՁԵՐ ԹՌԻՉՔԸ

+374 98 055 119